«ԳՐԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ» նախագծի ընթացքը

Մի քանի օր է ինչ մեկանրկել է <<Գրական թատրոն>> նախագիծը։ Ուղղակի տպավորված եմ ընթացքից, քանի որ 6-րդ դասարանցիներն աշխատում են մեծ եռանդով։ Ամենաբարդը առաջին երկու օրերն էին, երբ սովորողների հետ հստակ չէինք որոշել, թե ինչ պետք է անեինք։ Հետո արդեն որոշեցինք ինչ ենք ուզում անել, ինչ արդյունք ենք ուզում ունենալ ու գործի անցանք։ Ընտրեցինք Փոքրիկ Իշխանը որպես ներկայցման նյութ, բայց այն կլինի յուրահատուկ, ինչպես ասում են կլինի Սեբաստացի փոքրիկ Իշխան։ 6-երի հետ ընտրել ենք մոլորակներ ու նաև ստեղծել ենք մեր մոլորակը։ Հուսով եմ, որ արդյունքը շատ հետաքրքիր կլինի։ Նախագիծը իսկական Սովորող-սովորեցնող է, քանի որ միայն 6-երը չեն, որ ինձնից սովորցեին որոշակի բաներ, նաև ես նրանցից սովորեցի շատ բաներ։ Իրենք ինձ լցրեցին իրենց հետաքրիր, զարմանալի ու քիչ էլ խենթ մտահաղացումներով․․․

Leave a comment