Ճանաչենք մեծ մաթեմատիկոսներին- Լեոնարդ Էյլեր

mathematics1_course_1296x486Լեոնարդ Էյլերը, շվեյցարացի մաթեմատիկոս է։ Մշակել է մաթեմատիկական անալիզի հիմունքները, ստեղծել վարիացիոն հաշիվը։ 1720 – 1724 թթ. սովորել է Բազելի համալսարանում, իսկ 1727 թվականին աշխատել է Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայում, 1741 թ. տեղափոխվել է Բեռլին, 1766 թ.՝ կրկին վերադարձել Սանկտ Պետերբուրգ։ Էյլերը Բեռլինի, Սանկտ Պետերբուրգի, Փարիզի գիտությունների ակադեմիայի և Լոնդոնի թագավորական ընկերության անդամ էր. նրա հետազոտություններն ընդգրկել են իր ժամանակի մաթեմատիկայի, ֆիզիկայի և մեխանիկայի բոլոր բաժինները։ Նա շարադրել է դիֆերենցիալ հավասարումների տեսության հիմունքները, մշակել է պինդ մարմնի կինեմատիկան և դինամիկան, տվել անշարժ կետի շուրջը դրա պտտման հավասարումը, հիմնադրել գիրոսկոպի տեսությունը։ Նավաշինության մասին իր աշխատանքներով նա մեծ ավանդ է ներդրել կանգունության տեսությունում։ Նշանակալի են Էյլերի հայտնագործությունները հոծ միջավայրերի և երկնային մեխանիկայի ոլորտներում։ Նա զբաղվել է նաև կիրառական խնդիրներով, մշակել է տուրբինների տեսությունը, զգալի ներդրում կատարել նյութերի դիմադրության տեսությունում և օպտիկական տեխնիկայում։

One thought on “Ճանաչենք մեծ մաթեմատիկոսներին- Լեոնարդ Էյլեր

Leave a comment