Հանրակրթական կամուրջներով դեպի Պոլիս

Հիշո՞ւմ եք մեր Ստամբուլ կատարած ճամփորդության մասին: Եթե ոչ, ապա հիմա կհիշեցնեմ: Անցած տարի՝ դեկտեմբեր ամսին, Ընկեր Մարթայի հետ մենք ուղևորվեցինք Ստամբուլ: Մեզ պետք է դիմավորեին և իրենց տանը 7 օր հյուրընկալեին այնտեղի հայերը: Տեսանյութի հեղինակ Քլոտիայի հետ ծանոթացել եմ այնտեղ: Երբեք չեմ մոռանա Քլոտիայի լայն ժպիտն ու ոգևորությունը, երբ մեզ տեսավ՝ ավտոբուսից իջնելիս: Մենք խառնված իջնում էինք  ավտոբուսներից, չգիտեինք թե ինչպես է լինելու, ով է մեզ հյուրընկալող ընտանիքը, հետո  մոտեցավ Քլոտիան ու ժպտալով ասաց, որ այդ 7 օրը մենք նրանց հետ ենք բնակվելու: Սկզբում իհարկե դժվարություն եղավ կապված մեր հայերենի տարբեր ճյուղերով խոսելու պատճառով, սակայն հետո ամեն ինչ հարթվեց, իսկ հիմա միայն ժպիտով եմ հիշում այդ հիանալի օրերը: 7 օրը Ստամբուլում ու հատկապես այնտեղի ընտանիքում անցավ հիանալի, Քլոտիան ջանք ու եռանդ չէր խնայում ամեն ինչ մեր սրտով անելու ու մեզ ինչպես հարկն է Ստամբուլում ման տալու համար, իսկ մեր ընտանիքի երեկոյան զրույցերի ժամանակ ծանոթանում էինք այնտեղի մշակույթի հետ, հասկանում, թե ինչքան տարբեր, բայց և այնպես ինչքան հարազատ ենք միմյանց: Այդ ճամփորդության մասին, եթե խոսեմ, դեռ շաատ երկար կխոսեմ, այդ պատճառով հիմա ավարտեմ: Քլոտիայի ու ընտանիքիս հետ կապը միչև հիմա պահում եմ ու կարծում եմ դեռ երկար ժամանակ կշփվենք իրար հետ: Այս օրերին երևի բոլորդ էլ տեղյակ եք կորոնավիրուսի համավարակի մասին ու վարակվաներ կան ոչ միայն Հայաստանում՝ այլև հարևան երկրներում: Ինչպես գիտենք վարակվածների թիվը աճում է նաև մեր հարևան Թուրքիայում: Հետաքրքրությունից դրդված Քլոտիայի հետ փորձել եմ կապ հաստատել ու հասկանալ, թե ի՞նչ իրավիճակ է Թուրքիայում, իրենք ինչպե՞ս են պայքարում համավարակի դեմ, ինչպե՞ս է անցնում ինքնամեկուսացումը, ինչպե՞ս են կազմակերպվում իրենց դասերը, արտակարգ դրության պայմաններում ինչպե՞ս է ընթանում Ստամբուլում ապրողների կյանքը:

 

Leave a comment