«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ…

« Սեբաստացիներ» մանկական երգչախմբում երգում եմ արդեն 3 տարի։ Հայտնվել եմ այնտեղ շատ պատահական ընկեր Լիաննայի շնորհիվ։ Երգել սիրել եմ դեռ շատ փոքր հասակից։ Այն իմ կյանքի մի մասն է եղել միշտ, քանի որ իմ բոլոր բարեկամներն էլ  երգել սիրում են։ Հորական կողմից պապիկս ինքն էլ երգեր է գրում, իսկ մորական կողմից տատիկս նույնպես երգել է երգչախմբում, իր քույր, եղբայրների հետ նույնիսկ երաժշտական խումբ են ունեցել ու կարողացել են նվագել մի քանի երաժշտական գործիքներ։ Երգչախմբում էլ սկսեցի երգել սիրելու պատճառով, հետո շատ կապվեցի այնտեղ երգողների ու տիկին Մարինեյի հետ։ Տիկին Մարինեյին ճանաչում եմ դեռ կրտսեր դպրոցում, իմ ամենասիրելի ուսուցիչներից մեկն է։ Երգչախմբում երգելը ինձ շատ է օգնում, այնտեղ երգելով մոռանում եմ առօրյա հոգսերի, խնդիրների մասին։ Տիկին Մարինեն մեզ շատ հմտություններ է սովորեցնում, ոչ միայն երգելու, այլև կյանքի առումով։ Իսկ մեր երգչախմբում ամեն մի երգող գիտի, թե ինչու է գալիս երգչախումբ, ինչ պետք է այստեղ անի, ով իր տեղը չի գտնում շատ արագ հեռանում է այստեղից։ Երգչախմբում սովորել եմ բազմաձայն և մաքուր երգեցողություն, ձեռք եմ բերել շատ ընկերներ։ Մեր երգչախումբը համախմբված է, բոլորս օգնում ենք իրար ինչ հարցով էլ, որ լինի (նույնիսկ երգչախմբից դուրս)։ Վերջերս երգչախմբում երգելու հետ մեկտեղ սկսել եմ երգել նաև «Սեբաստացիներ» վոկալ համույթում։ Այնտեղ ավելի շատ հմտություններ եմ ձեռք բերում, սակայն միևնույն է երգչախումբը լքելու մտադրություն չունեմ…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s