Զատկի ծեսն Օշականում…

20180407_183028Առավոտ… Իմ ճամփորդական առավոտը, այս անգամ ուղղությունը դեպի Օշական, «Հացեկաց» հյուրատուն ։ Վերցնում եմ ճամփորդական պայուսակս ու ժպիտով շտապում դպրոց։ Արդեն գիտեմ, որ հետաքրքիր ճամփորդություն է լինելու ու գիտեմ, որ նոր ծանոթներով ու ճամփորդության մասին պայծառ հիշողություններով կվերադառնամ։ Ճանապարհ ընկանք ժամը 13:00-ին։ Մեր սեբաստացիական խումբը փոքր էր, 5 սովորող էինք ու 6 դասավանդող։ Գնում էինք, որպեսզի «Հացեկաց» հյուրատանը մեր հայկական ավանդական ծեսերից մեկը կատարեինք` Զատիկը։ Տեղ հասնելուն պես մեզ միացան «Արի Օշական» երիտասարդական նախաձեռնության երիտասարդների կամավորական խումբը, մի փոքր ուշ նաև Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի աշակերտները։ Հարգելի Սաշի օգնությամբ` դպրոցի աշակերտների հետ սկսեցինք պարուսուցում անել, նրանց սովորեցրինք Կարնո քոչարի և Կոմիտասի Շորոր պարերը, որոնք պետք է հաջորդ օրն առավոտյան պարեինք ծեսին։ Տիկին Մարինեն, ընկեր Աննայի հետ միասին սկսեց սովորեցնել Զատկի ծեսին բնորոշ խաղեր, երգեր, պարերգեր, քանի որ դրանք ծեսի մի մասն էին։ Ընկեր Արևիկն օգնում էր, որպեսզի ծեսին բնորոշ զարդարանքներ պատրաստեինք ու ամբողջ տարածքը զարդարեինք։ Մենք էլ նրանց էին օգնում, ծանոթանում մյուսների հետ։ Արդեն երեկո էր, սակայն մեզնից ոչ-ոք հոգնածություն ընդհանրապես չէր զգում, այդ պատճառով էլ սկսեցինք տարբեր խաղեր խաղալ։ Խաղալու ընթացքում արդեն ծանոթացանք բոլորի հետ, ում չէինք ճանաչում կամ ում հետ չէինք հասցրել ծանոթանալ ու որոշեցինք գնալ զբոսնելու` տեղանքին ծանոթանալու նպատակով։ Պարզվեց, որ տեղանքում երկու շատ մոտ մատուռ կա, որոշեցինք երկուսն էլ գնալ տեսնելու։ Մատուռներից առաջինը ճանապարհին էր կառուցված, կոչվում էր ` Գողգոթա։ Երկրորդ մատուռը սարի մեջ էր կառուցված, այդ պատճառով էլ տղաները մեզ օգնեցին, որպեսզի բարձրանանք այնտեղ ու երազանք պահենք, ասում են այնտեղ, եթե երազանք ես պահում կատարվում է։ Մատուռը կոչվում էր Սուրբ Սարգիս։ Մատուռները տեսնելուց հետո նորից վերադարձանք հյուրատուն ու մի բաժակ թեյի շուրջ սկսեցինք զրուցել ամենատարբեր թեմաներից և գնացինք  քնելու։ Առավոտյան զարթնեցինք շուտ ու սկսեցինք ծեսի պատրաստություն տեսնել։ Հետո խումբը բաժանվեց երկու մասի։ Առաջին խումբը մնաց ծիսական զատկական ուտեստներ պատրաստելու ( պատրաստում էին ղափամա, բանջար, ձու էին ներկում կարմիր գույնով), իսկ երկրորդ խումբը գնաց Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, որպեսզի տային ծեսի մեկնարկը։ Ես երկրորդ խմբում էի։ Նրանց հետ եկեղեցի գնալուց հետո, գնացինք հաղթահարելու Կոնդի բարձունքը, որպեսզի տեսնեինք մեծ և փոքր «Թուխ Մանուկ» մատուռները։ Սարի գագաթին մեծ Թուխ Մանուկն էր, իսկ փեշին փոքր Թուխ Մանուկը։ Այնտեղ իմացա, որ Թուխ Մանուկ մատուռներն այդ անվանումը ստացել են իրենց քարերի մուգ գույնի լինելու պատճառով ու կառուցել են այն ժամանակ, երբ մարդկանց երազում մահացած մարդ է հայտնվել։ Իմացա, որ փոքր Թուխ Մանուկը կառուցվել էր մի մահացած երեխայի պատվին, քանի որ նա իր ծնողների երազում էր հայտնվել, իսկ հիմա այդ տեղանքը խնամում է ինչ-որ եզդի ընտանիք։ Մատուռները տեսնելուց հետո` վերադարձանք հյուրատուն ու սկսեցինք նշել Զատիկը։ Կենդանի երաժշտությամբ, լավաշ թխելով, Ղափամա պատրաստել- համտեսելով Զատիկն իսկական տոնի վերածեցինք, մի բառով ասած հավե՜ս ծես սարքեցինք։ Ծեսի սկզբում նվագեցին Օշականի մշակույթի պալատի ժողգործիքների խումբը, հետո սկսեցինք ծիսական ուտելիքների հյուրասիրությունը, նաև մյուսներին սովորեցրինք ծիսական զարդարանքներ պատրաստել։ Այդ ամենն անելուց հետո սկսեցինք պարել, բոլոր իմացող-չիմացողներով, մեծ ու փոքրով։ Բոլորս պարում էինք, երգում, ուրախանում, իսկ հետո եկավ մեր գնալու ժամանակը։ Անկեղծ ասած չէինք ուզում գնալ, այդ ամբողջ Զատկական ուրախ տրամադրությունը, ծեսին մասնակցողների ջերմությունը փոխանցվել էր մեզ։ Շնորհակալություն եմ հայտնում ծեսի բոլոր մասնակիցներից մեզ այդքան լավ ու ջերմ հիշողություններ փոխանցելու համար…

20180408_151317

 

20180407_14395220180409_21524920180409_21521720180409_21514620180409_21504520180409_21501520180409_21494020180409_21490220180408_14024620180408_13535020180408_13145020180408_13144020180408_13143020180408_13142820180408_13142520180408_13141420180408_12245520180408_12145620180408_12130020180408_12080720180408_11532520180408_11521120180408_11515820180408_11511420180408_11502320180408_11405520180408_11405320180408_11262220180408_11251420180407_18303220180407_18303020180407_18014220180407_17585220180407_17515920180407_17515320180407_17305120180407_143458

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s